Մոսկովյան հռչակագիրը ԼՂՀ համար հակամարտության լուծումը կանխորոշող փաստաթուղթ չի հանդիսանում

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը ընդամենը հռչակագիր է եւ ԼՂՀ համար հակամարտության որոշումը կանխորոշող փաստաթուղթ չի հանդիսանում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արտաքին հարաբերությունների գծով ԼՂՀ խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ ավելացրել, որ միջնորդների եւ վերլուծաբանների գնահատականներն ու մեկնաբանությունները Ղարաբաղի ղեկավարության համար առաջնային չեն հանդիսանում:



Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ փաստաթղթի ստորագրման դեպքում դրա տակ պետք է լինի ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը:



Շոշափելով որպես հակամարտության կողմ բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության վերականգնման հնարավորության հարցը` Վահրամ Աթանեսյանը ընդգծել է, որ Ղարաբաղն արդեն կայացած պետություն է, եւ նրա մասնակցությունը բանակցություններին պետք է համապատասխանի իր կարգավիճակին:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: ԼՂՀ ներկայացուցիչները հռչակագրի ստորագրմանը ներկա չեն եղե
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---