Արգելել ճայթուկների վաճառքը. ԱՆ առաջարկն է26 դեկտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարույթունն առաջարկում է արգելել ճայթուկների վաճառքը։ Այս մասին ասվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱՆ-ի կողմից քննարկման ներկայացված նախագծում, որով նախատեսում է կարգավորել հրավառությունների և ճայթուկների օգտագործման կարգը։ Նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում: Նախատեսվում է նաև փոխել հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23:00-ից մինչև 7:00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն: Նախագծով՝ առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250,000 դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքը կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500,000 դրամով։ «Հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծերով առաջարկվող փոփոխությունները և հստակ իրավական կարգավորման առարկա դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն»,- նախագծում նշել է առողջապահության նախարարությունը։ Նախագիծը կգործի միայն կառավարության քննարկմանը ներկայացվելուց և Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |