Հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար խնդրող Ձմեռ պապերը կձերբակալեն26 դեկտեմբերի 2019 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգով ընտրված Ձմեռ պապերը հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպքում կձերբակալվեն: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Փոխքաղաքպետը նշել է, որ լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպք արձանագրվել է, սակայն որևէ մեկն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել: «Ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ կասթինգով անցել են, իրենք ևս փող ուզելու իրավունք չունեն»,-ասել է փոխքաղաքապետը: Հարությունյանը նշել է, որ հաճախ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, աշխատանքը արվում է թեյավճարի սկզբունքով: «Նրանցից մեկի հետ երկար զրույցից հետո պարզեցի, ասում է՝ մենք գալիս ենք, մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն, թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց կաստինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»,-ասել է փոխքաղաքապետը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |