Երևանում 20 նոր վերելակ է գործարկվում

Երևանում 20 նոր վերելակ է գործարկվում

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր շրջանների համար նախատեսված 20 նոր վերելակ է գործարկվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այսօր և վաղը գործարկվում է 20 նոր վերելակ 10 վարչական շրջաններում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ևս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---