Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգից և MG Motor Armenia-ից՝ էլեկտրամոբիլների համար27 դեկտեմբերի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգը՝ համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ: Դրանք հետևյալն են՝ • Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%), • ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%), • Դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11․96-15%): «Հայաստանում Էլեկտրոմոբիլների տարածմանը նպաստելը ԱԳԲԱ Լիզինգի նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձևավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |