Իբրահիմովիչը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ

Իբրահիմովիչը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ

PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը պայմանագիր է կնքել իտալական «Միլանի» հետ, ասվում է ակումբի կայքում։ Իտալական ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2019/20 խաղաշրջանի ավարտն է՝ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։

Իբրահիմովիչը 38 տարեկան է։ Նրա վերջին ակումբը «Լոս Անջելես Գելաքսին» է։ Ամերիկյան ակումբի կազմում Իբրահիմովիչը հանդես է եկել 2018-ի մարտից մինչև 2019-ի նոյեմբեր։

Իբրահիմովիչն արդեն հանդես եկել է «Միլանում» 2010-2012թթ։ Ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի չեմպիոն և Իտալիայի Սուպերգավաթի տիտղոսակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---