Խոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուս» է ստացել Ջոկերի դերի համար

Խոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուս» է ստացել Ջոկերի դերի համար

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել կինոյի ասպարեզում «Ոսկե գլոբուս» ամենաամյա մրցանակի մրցանակաբաշխությունը։ «Լավագույն դրամա» անվանակարգում լավագույնն է ճանաչվել բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի պատմական «1917» դրաման։Մենդեսը նաև լավագույնն է ճանաչվել լավագույն ռեժիսուրա անվանակարգում։

Հաղթող ֆիլմի մրցակիցներն էին Նոա Բաումբախի «Ամուսնական պատմությունը», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» և Ֆերնանդու Մայրելիշի «Երկու պապերը»։

Խոակին Ֆենիքսը մրցանակի է արժանացել «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում Ջոկերի դերի համար համանուն ֆիլմում։ Ռենե Զելվեգերը մրցանակի է արժանացել «Դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ջուդի» ֆիլմում դերակատարման համար։

Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը ճանաչվել է լավագույնը «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում, իսկ ինքը Տարանտինոն ճանաչվել է լավագույն սցենարիստ։ Այդ ֆիլմում նկարահանված Բրեդ Փիթը պարգևատրվել է երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա համար սա 7-րդ ներկայացվածությունն է մրցանակաբաշխությունում և երկրորդ հաղթանակը «Ոսկե գլոբուսում»։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծները» ֆիլմը։

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Կորսված օղակը» ֆիլմը։ HBO-ի 5 սերիանոց «Չերնոբիլը» լավագույնն է ճանաչվել կարճ սերիալների անվանակարգում։

«Ոսկե գլոբուսը» շնորհվում է ավելի քան 20 անվանակարգում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---