Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը

PanARMENIAN.Net - Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի հետ համաձայնագրի խզմանը և օտարերկրյա զորքերի դուրսբերմանը երկրի տարածքից։

Ավելի վաղ նման առաջարկ էր արել երկրի վարչապետի պաշտոնակատար Ադիլ Աբդուլ Մահդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ալ Արաբիա հեռուստաալիքի վրա հղումով։

Ըստ Մահդիի, դա թույլ կտա վերաձևակերպել հարաբերոթյուններն ԱՄՆ և այլ պետությունների հետ, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ ունենալ ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին իրանցի ամենաազդեցիկ գեներալներից մեկն էր, մասնավորապես, ղեկավարում ու համակարգում էր պրոիրանական ուժերի գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Յեմենում, Իրաքում և այլուր։ Սոլեյմանին, ըստ Reuters-ի, կարևոր դերակատարում էր ունեցել նաև Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների մեջ՝ հենց նա էր համոզել Մոսկվային ներգրավվել երկրում ընթացող պատերազմում։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սոլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---