ԵՄ երկրների ԱԳ նախարարները հունվարի 10-ին Իրանի վերաբերյալ հանդիպում կունենան 7 հունվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է ԵՄ անդամ 28 երկրի ԱԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպումը Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ես մեր անդամ պետությունների ԱԳ նախարարների արտահերթ հավաք եմ կազմակերպելու հունվարի 10-ին, օրվա երկրորդ կեսին՝ քննարկելու համար վերջին իրադարձություններն Իրաքում և Իրանում։ ԵՄ-ն իր դերակատարումը կունենա տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում», - հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ որոշ աղբյուրների, քննարկվելու է նաև Իրանի հետ միջուկային գործարքը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք հանդիպմանը հրավիրված է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Հունվարի 10-ին այդ նույն հարցերը քննարկվելու են Եվրահանձնաժողովի արտահերթ հանդիպմանը, իսկ հունվարի 14-ին՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստում՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով։ Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |