Թուրքիայում գնալով ավելի շատ են առանձնացնում ադրբեջանական խնդիրը հայկականից

PanARMENIAN.Net - «Նման սեմինարները ձեւավորում են քաղաքական գործընթացի հեռանկարը: Այդպիսի հանդիպումները գերագնահատել չարժե, բայց եւ չի կարելի թերագնահատել: Քաղաքականությունը անօդ տարածությունում գոյություն չունի, եւ հասարակական կազմակերպությունների խնդիրն է` գոնե փորձել սկսել երկխոսությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով «Հայ-թուրքական երկխոսություն. ճեղքել արատավոր շրջանը» սեմինարի արդյունքները: Նրա խոսքերով, Թուրքիային այժմ ճնշում է ԵՄ մտնելու, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ շատ այլ հարցեր: «Բայց որքան հաճախ մենք շփվենք եւ հրապարակենք սեմինարների նյութերը, այնքան արագ կարող է փոխվել թուրքական հասարակությունը»,- ասել է նա:



Դրա հետ մեկտեղ Իսկանդարյանը նշել է, որ առաջին անգամ նման սեմինարին ներկա են չճանաչված հանրապետությունների` Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ներկայացուցիչներ: «Դա դժվար է պատկերացնել, բայց նրանք իսկապես նստում են միմյանց կողքին եւ քննարկում ընդհանուր խնդիրներ: Թուրքիայում գնալով ավելի շատ են առանձնացնում ադրբեջանական խնդիրը հայկականից, ինչը ցուցանիշ է Թուրքիայի քաղաքական էլիտայի համար»,- ընդգծել է ԿԻ տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---