Իրանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. 176 մարդ է զոհվել

Իրանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. 176 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են, հայտնում է Press TV-ին:

Ըստ գործակալության, պատահարի մասին տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը: Նա հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին Tansim գործակալության վրա հղումով:

Ըստ Reuters գործակալության, վթարված ինքնաթիռը Boeing 737 է:

Իրավիճակը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կտրուկ սրվել է ԱՄՆ կողմից իրանցի ազդեցիկ գեներալի սպանությունից հետո: Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---