Իրանում կործանված ինքնաթիռի զոհված ուղևորներից 63-ը կանադացի ուսանողներ էին

Իրանում կործանված ինքնաթիռի զոհված ուղևորներից 63-ը կանադացի ուսանողներ էին

PanARMENIAN.Net - Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորներից 63-ը կանադացի ուսանողներ էին, ովքեր գնել էին տոմսերը ծացր գնի պատճառով:

«Նրանք ընտրել են ուկրաինական ավիաուղիները մատչելի գների պատճառով: Նրանք վերադառնում էին ուսման Սուրբ ծննդյան տոներից հետո»,- հայտնում է Strana.ua-ն` Mash Telegram-ալիքին հղումով:

Boeing 737-ում եղել է 2 ուկրաինացի, և անձնակազմի 13 անդամ Ուկրաինայից: Մյուսները եղել են այլ երկրներից՝ Իրանի 71 քաղաքացի, Կանադայի 63 քաղաքացի, Գերմանիայի 4 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի՝ 2, Շվեդիայի՝ 8 և Աֆղանստանի՝ 6 քաղաքացի:

Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան, Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանի մերձակայքում՝ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---