Պուտինը ցավակցել է Զելենսկուն ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Պուտինը ցավակցել է Զելենսկուն ինքնաթիռի կործանման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Նա կարեկցանքի և աջակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին, գրում է «Վեդոմոստին»:

Ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չի փրկվել: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---