Ֆրանսիացի զինվորականները կմնան Իրաքում

Ֆրանսիացի զինվորականները կմնան Իրաքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները չեն պատրաստվում դուրս բերել իրենց զորքերն Իրաքից, հայտնում է Ինտերֆաքսը՝ Figaro-ին հղումով:

Նշվում է, որ Իրաքում ծառայություն իրականացնող ֆրանսիացի բոլոր 160 զինծառայողները կմնան այդ երկրում:

Բացի այդ, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց զինծառայողները չեն տուժել Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը, այդ թվում՝ Ֆրանսիան, այդ ռազմաբազաների միջոցով պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտնել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---