Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է Լիբանանից![]() 8 հունվարի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստան է վերադարձել: Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Ավդալյանը: Նա հայ խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը գործում են 1978-ից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2014-ից սկսած խաղաղապահ առաքելության շրջանակում ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկում Լիբանան, որտեղ զինծառայողներն Իտալիայի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կազմում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը: Իտալիայի ստորաբաժանման կազմում հայ զինծառայողների ծառայության մասին տեխնիկական համաձայնագիրը կնքել են երկու երկրի պաշտպանության նախարարները 2014-ի հունիսի 4-ին՝ Բելգիայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |