Ամերիկյան PBS-ը հեռուստաշոուի ընթացքում կպատմի հայկական խոհանոցի մասին 9 հունվարի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան PBS հեռուստաալիքով հունվարի 20-ին կսկսվի «Անձնագիր չի պահանջվում» շոուի երկրորդ եթերաշրջանը: Դրանում շեֆ-խոհարար Մարկուս Սամուելսոնը պատմում է Ամերիկայի ազգային համայնքների խոհանոցների մասին: 2-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդում հաղորդավարը կպատմի Լոս Անջելեսի հայ համայնքի և հայկական խոհանոցի մասին, գրում է LA Weekly-ն: Շոուի շրջանակում շեֆ-խոհարարը ուղևորություն է կատարում Արևելյան Հոլիվուդից Գլենդեյլ՝ այցելելով տարբեր հայկական ռեստորաններ և հանդիպելով Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եթովպիայից և Եգիպտոսից ԱՄՆ ներգաղթած հայերի հետ: Սամուելսոնը ուսումնասիրում է հայկական հարուստ պատմությունն ու ազգային տարբեր ուտեստները: «Ես հայտնաբերեցի, թե որքան բազմազան է համայնքը»,- ասել է Սամուելսոնը: Ըստ նրա՝ տարբեր երկրներից եկած հայերը բազում տարբեր ավանդույթներ ունեն և միաժամանակ հարգում ու պահպանում են սեփական ավանդույթները: «Փորձեցի շատ համեղ ուտեստներ և հետաքրքիր զրույցներ ունեցա: Տեսա, թե որքան են այդ մարդիկ հպարտանում իրենց հայ լինելով և Լոս Անջելեսում ապրելով»,- նշել է նա: Շոուն պատմում է այն մասին, թե ինչպես են Լոս Անջելեսում ծնված երիտասաևրդ հայ խոհարարները համադրում նոր բաղադրիչներն ու պատրաստման եղանակները հայկական ավանդական բաղադրատոմսերի հետ, որոնք ժառանգել են տատերից ու պապերից: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |