Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով

Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով

PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանությունները որոշել են մի քանի հազար ուղտ սպանել՝ անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի պակասի պատճառով:

Երաշտի պատճառով կենդանիները սովորականից ավելի շատ ջուր են խմում, ինչը տեղի բնակավայերում քաոսի պատճառ է դառնում: Դեպքեր են գրանցվել նաև, որ ուղտերը ջուր որոնելու համար մտել են բնակելի տներ, վնասել ենթակառուցվածքները:

Ըստ Lenta.ru-ի՝ երկրի ղեկավարությունը եզրակացրել է, որ ուղտերը չափազանց շատ ջուր են պահանջում, ինչն անհրաժեշտ է Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհները մարելու համար:

Ուղտերին ոչնչացնելու են Ավստրալիայի հյուսիսում՝ հիմնականում բնակեցված երկրի բնիկ աբորիգեններով:

5 օրում նախատեսվում է մոտ 10,000 ուղտ սպանել:

Ավստրալիայում հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Դրանց հետևանքով արդեն 19 մարդ է զոհվել: Անտառային հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի և թռչուն է անկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---