Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքի վերականգնումը քննարկվում է 9 հունվարի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի տարածքում եղած Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկվում է մասնագետների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որի տակ վերանորոգման ժամանակ հին շինություններ էին գտել: 2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի հանդիպեցին, ինչից հետո հնագետներ հրավիրվեցին ու պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Առայժմ այսքանը»,- նշել է նախարարը: 2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը: Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ շինություններ են եղել Հանրապետության հրապարակի տակ, կարելի է ընթերցել PanARMENIAN.Net ի «Հանրապետության երկհարկանի հրապարակը, «թաքցրած» հուշարձաններն ու հնագետի չլսված առաջարկը» հոդվածում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |