Նախարար. Մարալիկում հնարավոր չէ ամբողջությամբ վերակենդանացման ծառայություններ ապահովել

Նախարար. Մարալիկում հնարավոր չէ ամբողջությամբ վերակենդանացման ծառայություններ ապահովել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Մարալիկի ծննդատան փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել:

Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին ճանապարհը: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ էր ուղարկել Մարալիկ` հանդիպելու ամբուլատորիայի անձնակազմին:

Նախարարի խոսքով՝ ծնունդների թիվն այդտեղ տարեկան չի գերազանցում 100-ը, ու բժշկի, կադրերի, շենքային պայմանների խնդիրներ կան. չնայած դրան, ըստ նախարարի՝ գումարի ներդրումն ու ծննդատան զարգացումը որևէ կերպ չեն անդրադառնա ծնունդների թվի վրա, փոխանցում է Shantnews.am-ը:

«Պայմանների վատ լինելը երկրորդական է: Առողջապահությունը կենտրոնացված ծառայության մատուցում է, և հնարավոր չէ ցանկացած ծառայություն մատուցել ցանկացած կետում: Մարալիկում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել, դրա համար պետք է մեծ հիվանդանոց: Եվ, ընդհանրապես, ինչքան ծննդատունը մեծ է լինում, այնքան անվտանգ է այդտեղ ծննդաբերելը, անկախ այդ պահին ունեցած սարքավորումներից»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև հավելել է, որ մարալիկցիների բողոքը գուցե կապված է տեղեկատվության պակասի կամ սխալ մատուցման հետ:

«Եթե ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, պետք է նրանց բացատրել, որ սա իրենց շահերից է բխում, և ոչ թե իմ»,- ասել է նա:

Թորոսյանը հիշեցրել է, որ այդ որոշումը միանձնյա չի կայացրել, այլ մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, 1.5 տարվա ընթացքում:

Առողջապահության նախարարի 2018-ի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բուժկազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար տարեկան առնվազն 150 ծնունդ է պետք։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018-ին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել է՝ հասնելով 105-ի:Բացի այդ, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---