Հաղպատ տանող ճանապարհը որոշ հատվածներում կլայնացվի

Հաղպատ տանող ճանապարհը որոշ հատվածներում կլայնացվի

PanARMENIAN.Net - Դեպի Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է, որոշ հատվածներում այն կլայնացվի: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհը սկսել են հիմնանորոգել 2019-ի տարեվերջին:

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոնք առաջիկայում նախատեսում են շարունակել: Բացի այդ, կվերականգնվեն ջրահեռացման համակարգը, ճանապարհային ծածկը, արհեստական կառուցվածքներն ու երթևեկության անվտանգության տարրերը:

Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Այն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև տեղացիների կենսապայմանների բարելավմանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---