ՔԿԾ. Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում

ՔԿԾ. Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ի դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ):

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Դատապարտյալների հիվանդանոցում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։

«Նույն օրը ՔԿԾ հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը», - ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատապարտյալների հիվանդանոցում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ էին հայտարարել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ նրանք բուժանձնակազմի հսկողության տակ էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---