Իրանի փոխդեսպան. ՀՀ և ԻԻՀ ժողովուրդները դժվարին պահերին կողք կողքի են եղել

Իրանի փոխդեսպան. ՀՀ և ԻԻՀ ժողովուրդները դժվարին պահերին կողք կողքի են եղել

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին անդրադարձել է հայաստանցիների արձագանքին վերջին օրերին Իրանին առնչվող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ դժվարին պահերին երկու ժողովուրդները եղել են կողք կողքի:

«Վերջին օրերին տեղի ունեցավ երկու դառն իրադարձություն: Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի ժողովրդի զորակցությունը ջերմացրեց մեր սրտերը: Իրանն ու Հայաստանն ունեն պատմամշակութային դարավոր հարաբերություններ: Դժվարին պահերին երկու ժողովուրդները եղել են կողք կողքի», - նրա խոսքորը մեջբերում է Shantnews.am-ը:

Հայաստանում Իրանի դեսպանատան դռները հունվարի 9-ին ևս բաց են եղել «սգո մատյանում» գրառում կատարելու ցանկություն ունեցողների համար: Մատյանը բացվել էր հունվարի 8-ից՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի համար: Բայց Իրանում ինքնաթիռի կործանումից հետո դրանում գրառել են նաև ի հիշատակ այդ աղետի զոհերի:

Մոթաղին նաև նշել է, որ վերջին գործողությունն ԱՄՆ կողմից «միջազգային իրավունքների կոպիտ խախտում էր»: Նա հույս է հայտնել, որ այսուհետև խաղաղության ու լավ իրադարձությունների ականատես կլինեն:

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պաշտոնական Թեհրանը վրեժ էր խոստացել ԱՄՆ-ին։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազայի։

Բացի այդ, հունվարի 8-ին Թեհրանի Հոմեյնիի անվ. միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո կործանվել է ուկրաինական Boeing 737-ը: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չէր փրկվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---