Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանել են Մադամ Տյուսոյի թագավորական ցուցանմուշներից

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանել են Մադամ Տյուսոյի թագավորական ցուցանմուշներից

PanARMENIAN.Net - Լոնդոնում գործող Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված ցուցադրությունից հանել է Սասսեքսի դուքսի ու դքսուհու՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մոմե արձանները, գրում է ՏԱՍՍ-ը:

Պատճառը թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններից հրաժարվելու Սասսեքսի դուքսերի մտադրությունն է: Նրանք ցանկանում են ֆինանսապես անկախ լինել թագավորական տնից և հավասարաչափ ժամանակ անցկացնել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում:

«Աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած այն նորությանը, որ Սասսեքսի դուքսն ու դքսուհին կհրաժարվեն թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից: Այսօրվանից Մեգանի և Հարրիի արձաններն այլևս չեն լինի թագավորական ընտանիքին նվիրված մեր հավաքածուում: Լինելով մեր ամենասիրված և ճանաչված ֆիգուրների շարքում, նրանք, անշուշտ, կմնան Մադամ Տյուսոյի թանգարանի կարևոր ցուցանմուշների թվում, մինչև տեսնենք, թե ուր է տանում նրանց իրենց կյանքի հաջորդ փուլը»,- ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Սթիվ Դևիսը:

Հարրիի և Մեգանի հայտարարությունն ակնթարթորեն թիվ մեկ նորությունն էր դարձել Մեծ Բրիտանիայում: Թերթերից շատերը դատապարտել էին այն՝ նշելով, որ ամուսնական զույգը նախապես չի խորհրդակցել այդ մասին Նորին գերազանցության հետ: Այդ որոշումը տհաճ անակնկալ էր դարձել նաև թագուհի Եղիսաբեթ II համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---