Աբխազիայի խորհրդարանը կոչ է արել նախագահին հրաժարական տալ

Աբխազիայի խորհրդարանը կոչ է արել նախագահին հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ կոչ է արել նախագահ Ռաուլ Հաջիմբային վայր դնել լիազորությունները՝ իրադրությունը կայունացնելու համար։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ նախագահին նման կոչ ուղղելուն կողմ է քվեարկել 19 պատգամավոր, դեմ՝ 4-ը, 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Հաջիմբան, սակայն, մերժել է ինքնակամ լիազորությունները վայր դնելու խորհրդարանի կոչն ու անհրաժեշտ համարել բոլոր հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ:

Հունվարի 9-ին Սուխումում սկսվել էր ընդդիմության կողմնակիիցների բողոքի ակցիան։ Ցուցարարները պահանջել են նախագահական նոր ընտրություններ անցկացնել։ Նրանք փորձել են գրոհել վարչակազմի շենքն ու երեկոյան արգելափակել հաստատությունը։ Նախագահի աշխատակազմն ընդդիմադիրների գործողություններն անվանել է «հեղաշրջման փորձ»:

Աբխազիայում քաղաքական ճգնաժամ սկսել էր 2019-ի սեպտեմբերից, երբ ընթանում էր նախագահական ընտրությունների երկորրդ փուլը: Մասնակից երկու թեկնածուներից մեկը՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, հաղթել էր ձայների 1% առավելությամբ. նա հավաքել էր ձայների 47.38%, իսկ մրցակից Ալհաս Կվիցինիան՝ 46.19%-ը:

Ավելի ուշ Աբխազիայի վճռաբեկ դատարանը նախագահի նախկին թեկնածու Ալհաս Կվիցինիայի բողոքի քննությունը տեղափոխել էր հունվարի 9-ին: Նա պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընդդիմադիր «Ամցախարա» և «Միացյալ Աբխազիա» կուսակցությունները կոչ էին արել քաղաքացիներին բողոքի քննության օրը գնալ դատարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---