Սուրենյան. 2019-ն ամենատաք տարին էր 2016-ից հետո

Սուրենյան. 2019-ն ամենատաք տարին էր 2016-ից հետո

PanARMENIAN.Net - Երկրագնդի վրա 2019-ը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016-ից հետո` օդերևութաբանական պատմության ամբողջ ընթացքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վերջին շրջանում տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են: Սուրենյանի խոսքով՝ առաջիկա 10 օրը ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում. «ավելին՝ հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»:

Հունվարին ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում 2019-ի նույն օրերի համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում այն ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---