Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կկայանա ըստ նախատեսվածի

Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կկայանա ըստ նախատեսվածի

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից:

Մինչդեռ, UR ավիաընկերությունն իր նախաձեռնությամբ չեղարկել է հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը։

Ավելի վաղ Քաղավիացիան հայտարարել էր, որ Հայաստանը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Իրան և չի շրջանցի այդ երկրի օդային տարածքը:

Հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում Boeing 737-ի կործանումից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով:

Ավիավթարի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---