Վարչապետն աշխատանքից ազատել է Ջրպետկոմիտեի նախագահին

Վարչապետն աշխատանքից ազատել է Ջրպետկոմիտեի նախագահին

PanARMENIAN.Net - Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մելքոնյանը Ջրպետկոմի նախագահ էր նշանակվել 2019-ի մարտին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---