Թուրքիան նախապես գիտեր, որ Հայաստանը կհրաժարվի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարից24 նոյեմբերի 2008 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան, առաջարկելով ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար, գիտեր, որ Հայաստանը կհրաժարվի այդ առաջարկությունից, քանի որ կասկածի չի ենթարկում Հայոց ցեղասպանության փաստը: Այդպիսով Անկարան ցանկանում էր ապացուցել միջազգային հանրությանը, որ Երեւանը հրաժարվում է այդ խնդիրն ուսումնասիրելուց»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմի այդ քայլը «տեղեկատվական մարտահրավեր է» Հայաստանի համար: «Եթե Թուրքիան իսկապես ցանկանար ուսումասիրել Հայոց ցեղասպանության հարցը, նա բարի կամք կդրսեւորեր եւ կապահովեր անկախ պատմաբանների մասնակցությունը հանձնաժողովին, որոնք չէին հետապնդվի եւ որոնց նկատմամբ քրեական գործ չէր հարուցվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, ինչպես նաեւ կապահովեր երրորդ կողմի մասնակցությունը հանձնաժողովին: Սակայն հասկանալի է, որ այս ամենը չի բխում Անկարայի շահերից»,-ասել է Հ.Դեմոյանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը 2006թ. առաջարկել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար: Հայկական կողմը հրաժարվեց այդ առաջարկից եւ հայտարարեց, որ կասկածի չի ենթարկում Հայոց ցեղասպանության փաստը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |