Նախարար. ՀՀ-ն աջակցում է ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

Նախարար. ՀՀ-ն աջակցում է ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու հարում, Twitter-ում իր միկրոբլոգում գրել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում դեէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն:

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադում սպանվել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին: Իրանը ԱՄՆ-ին վրեժ էր խոստացել:

Հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազաները: Իրանի ԱԳՆ ղեկավարը դա համարել էր ինքնապաշտապանական գործողություն:

Իրավիճակի լարումից հետո՝ հունվարի 8-ին, Թրամփը հավաստիացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ հերթական տնտեսական պատժամիջոցները կսահմանի, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---