Beeline-ում ուզում են բաժնետոմսերը Ucom-ին վաճառել10 հունվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Beeline ապրանքանիշի ներքո ներկայացող «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր բաժնետոմսերը Ucom շարժական կապի օպերատորին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը: Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն, կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա գործարքին: Նույն օրենքով սահմանվում են նաև, թե կարգավորող մարմինը որ դեպքում կարող է գործարքը մերժել: Լիանա Ազիզյանի խոսքով՝ դիմումի քննարկումն ընթացքի մեջ է, բայց որոշման հրապարակման հստակ ժամկետներ նախանշված չեն: Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորներից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |