Գյումրիում 4 երիտասարդ է դանակահարվել. 2 եղբայրներից մեկն անչափահաս է

Գյումրիում 4 երիտասարդ է դանակահարվել. 2 եղբայրներից մեկն անչափահաս է

PanARMENIAN.Net - Հունվարի 4-ին Գյումրիում միջադեպի հետևանքով 4 երիտասարդ է դանակահարվել: Ըստ ոստիկանության՝ երկու եղբայր, որոնցից մեկն անչափահաս է, կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են բուժկենտրոն:

Ավելի ուշ պարզվել է, որ Լիսինյան փողոցում վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով վնասել է տեղի 45-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ խոստովանել է կատարածը: Ըստ նրա` հիվանդանոց տեղափոխված եղբայրներից ավագն իր որդիներին էր դանակահարել, ինքն էլ վրեժխնդիր էր եղել:

Ավելի ուշ նույն հասցեից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել նաև բերման ենթարկված տղամարդու որդիները:

Քրգործի նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---