Երևանը՝ հունվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություն

Երևանը՝ հունվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություն

PanARMENIAN.Net - Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Փհուկետն ու Բիշքեկն ընդգրկվել են հունվարին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան ուղևորությունների հնգայկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Biletix-ի մասնագետները վերլուծել են 2020-ի հունվարի համար ամրագրված ավիատոմսերի վիճակագրությունը՝ պարզելով, որ ռուսաստանցիների 42%-ը մտադիր է մեկնել արտերկիր, իսկ 58%-ը ուղևորություն կկատարի երկրի տարածքում:

Ռուսաստանի տարածքում ամենապահանջված ուղղությունների հնգյակում են Սոչին, Ղրիմը, Մինվոդին, Սանկտ Պետերբուրգը և Կրասնոդարը:

Ավելի վաղ Երևանն ընդգրկվել էր ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---