Ինչ զիջումների էլ գնա Երեւանը, Բաքուն միեւնույն է դժգոհ կլինի24 նոյեմբերի 2008 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանը ցանկանում է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար, ապա պետք է իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ վարի հավասար պայմաններով, այսինքն, զիջում զիջումի դիմաց: Սակայն, ըստ իս, պաշտոնական Բաքուն այսօր պատրաստ չէ դրան»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ներկա փուլում Հայաստանն ավելի լայն հնարավորություններ ունի մանեվրելու համար, քան ադրբեջանական կողմը: «Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շատ զիջում ստանալ Երեւանից, սակայն ակնհայտ է, որ ինչ զիջումների էլ գնա Երեւանը, միեւնույն է դրանք չեն բավարարի Ադրբեջանին»,-ասել է Հ.Դեմոյանը: Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի վերջին հայտարարությունը, ըստ որի այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների հաստատման համար` Դեմոյանը նշել է. «Հուսով եմ, որ Անկարան, վերջապես, սկսել է հասկանալ, որ ժամանակի գործոնն ամենեւին էլ չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Օրերս Ա.Բաբաջանը հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված հնարավորությունից օգտվելու անհրաժեշտության մասին: «Կողմերը հիանալի հնարավորություն են ստացել հարաբերությունները շուտափույթ կերպով կարգավորելու համար: Անհրաժեշտ է օգտվել դրանից, քանի որ որոշ ժամանակ անց նման հնարավորություն կարող է չլինել, նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |