ԱԻՆ. «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառը, հավանաբար, մարդկային գործոնն էր

ԱԻՆ. «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառը, հավանաբար, մարդկային գործոնն էր

PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլում» հունվարի 9-ի երեկոյան գրանցված ցնցումների պատճառը, ամենայան հավանականությամբ, մարդկային գործոնն է եղել: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ հավելելով, որ նոր ցնցումներ չեն գրանցվել:

«Որպես ցնցման հնարավոր պատճառ նշվում է մարդու միջամտությունը: Հնարավոր է՝ ցնցման պատճառ է դարձել, օրինակ, օդորակիչների շարժիչները միացնել-անջատելը»,- նշեց Զարգարյանը:

Ժամը 19:30-ից սկսած «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել է, որոշ խանութների ցուցափեղկերն էլ ճոճվել են։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Ավելի ուշ. առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում էր արվել, ըստ որի միջադեպից հետո «Դալմա Գարդեն Մոլը» տարհանվել էր, հունվարի 10-ին այն չի աշխատել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---