2019-ին օդանավակայաններում ուղևորահոսքն 2018-ի համեմատ աճել է 10.9 %-ով10 հունվարի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - 2019-ին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, ինչը 10.9 %-ով ավելի է 2018-ի ցուցանիշից: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում հունվար - դեկտեմբեր ամիսներին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատած, 13.7 %-ով աճել են նաև թռիչք-վայրէջքները, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների» մամուլի ծառայությունը: Դեկտեմբերին երկու օդանավակայանում ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 238,066 մարդ՝ 2018-ի ցուցանիշը գերազանցելով 6%-ով: Դեկտեմբերին, 2018-ի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 6%-ով: Եթե 2018-ի դեկտեմբերին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019-ին՝ 226,786 ուղևոր: Դեկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018-ի համեմատ աճը կազմել է 7.1%՝ ուղևորահոսքը 10,535 էր: Դեկտեմբերի 30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3 մլն շեմը, ինչի առթիվ «Արմենիա» միջազգային օդանավակայանները» Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին անակնկալ էր մատուցել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |