«Լիդիանը» հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից10 հունվարի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշել է փետրվարի 5-ից հեռացնել «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից, հայտնում է Panorama.am-ը: Ըստ բորսայի կայքի, նման որոշման պատճառը ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանությունն է։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցվել է: 2018-ի կեսից «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանական և քաղաքացիական շրջանակները շարունակում են արգելափակած պահել դեպի լեռ տանող ճանապարհները: Կոմիտեի վարույթում գտնվող քրգործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Նոյեմբերին ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |