Վրաստանում կարգելեն մեքենայի աջ ղեկի տեղափոխումը

Վրաստանում կարգելեն մեքենայի աջ ղեկի տեղափոխումը

PanARMENIAN.Net - Վրաստանում ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն՝ աջ ղեկի տեղափոխումը կարգելվի:

Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել, հայտնում է Aliq.ge-ն:

Ըստ վերգետնյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների վրա, որոնք ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչև այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների։

Մինչ օրս բազմաթիվ մարդիկ գնում են աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ, տեղափոխում ղեկը Վրաստանի տարածքում և ներմուծում Հայաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---