«Հայելի» ակումբի վրա հարձակումից 2 ամիս անց քրգործը դեռ նախաքննության փուլում է10 հունվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումից 2 ամիս անց քրրեական գործը շարունակում է նախաքննության փուլում մնալ, PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ 4 անձ այս գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի: 2019 թվականի հոկտեմբերին «Հայելի» մամուլի ակումբի վրա 4 անձ ձվեր էր նետել և ակումբի տարածքում պաստառներ փակցրել: Միջադեպի առթիվ հոկտեմբերի 6-ին քրգործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը)։ Օրենքի այս հոդվածը խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |