2020-ին Երևանում 100-ի փոխարեն 500 վերելակ կփոխարինվի10 հունվարի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Երևանում նախատեսված 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինվի 500 վերելակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Փոխարինման ծրագրով ծավալը հնգապատկվել է՝ հաշվի առնելով 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները: «Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները»,- գրել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ 2019-ին մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվել են: Երևանումփոխարինման ենթակա է շուրջ 3500 վերելակ: Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |