Իրանը խոստովանել է` պատահաբար է խոցել ուկրաինական ինքնաթիռը

Իրանը խոստովանել է` պատահաբար է խոցել ուկրաինական ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով, հայտարարել են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբում։

«Մարդկային սխալի հետևանքով և պատահաբար այդ ինքնաթիռը խոցվել է», ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB պետհեռուստառադիոընկերությունը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Գլխավոր շտաբում նշել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի մոտով։ Դա եղել է «բարձր մարտական պատրաստականության պայմաններում»՝ կապված ԱՄՆ հնարավոր պատասխանի հետ Իրանի հրթիռային հարվածին։

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։

Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ներողություն խնդրել։

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հատուցելու համար խոցված ինքնաթիռի համար։ Նա հավելել է, որ Թեհրանը կշարունակի աղետի հետաքննությունը։

«Հետաքննությունը կշարունակվի՝ պարզելու և օրենքով հետապնդելու համար այդ մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառները»,- հայտարարել է Ռոուհանին։

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև այս Իրանը կտրականապես հերքում էր։

Photo. AAP
 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---