Հունվարի 11-ի գիշերը թույլ ձյուն է սպասվում

Հունվարի 11-ի գիշերը թույլ ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ hունվարի 11-ի գիշերը, առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, 11-ի ցերեկը, 12-15-ը տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Գիշերը մարզերում -2․․․-6 աստիճան ցուտր կգրանցվի, իսկ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում` մինչև -14 աստիճան։ Ցերեկը -1․․․-+4 կլինի, իսկ Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում՝ մինչև +8․․․+12, հայտնում են ԱԻՆ-ից։

Երևանում՝ hունվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 11-15-ը գիշերը -4 աստիճան կլինի, իսկ ցերեկը` մինչև +6 աստիճան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---