Մահացել է Օմանի սուլթանը․Հետնորդի անունը հայտնի է11 հունվարի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - 79 տարեկանում մահացել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը։ Ըստ ԶԼՄ-ների` վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով։ Սուլթանաթում եռօրյա սուգ է հայտարարվել՝ չեն աշխատի հասարակական հաստատություններն ու մասնավոր կազմակերպությունները։ Օմանի նոր սուլթան է դարձել Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդը, որը զբաղեցնում էր մշակույթի և ազգային ժառանգության նախարարի պաշտոնը, հայտնում է CNN-ը` երկրի պետական լրատվամիջոցների վրա հղումով։ Անժառանգ գահակալը չէր հրապարակել հետնորդի անունը։ Ըստ օրենսդրության` իշխող ընտանիքի անդամները պետք է թագաժառանգի անունը հայտնեն 3 օրվա ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Եթե նրանց չհաջողվի միասնական եզրահանգման գալ, ապա մի շարք ռազմական պաշտոնյաներից, Գերագույն դատարանի անդամներից և Օմանի Խորհրդի երկու պալատների ղեկավարներից կազմված կոմիտեն կփոխանցի իշխանությունն այն անձին, որը նշված է սուլթանի փակ նամակում։ Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը ծնվել է 1940-ի նոյեմբերին։ Սովորել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, ծառայել է բրիտանական բանակի հետևակում։ Նա իշխանության է եկել 1970-ի հուլիսին պետական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով սեփական հորը։ Սուլթանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել, որոնք զգալիորեն փոխել են Օմանը։ Սակայն, իրավապաշտպանները քննադատում էին միապետին երկրում խոսքի ազատության բացակայության և այլախոհների կալանավորումների համար։ Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |