Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի եռյակում

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի եռյակում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի եռյակում։ Լեռնադահուկորդները գնահատում են հանգստավայրը մաքուր օդի, մատչելի գների և գեղատեսիլ տեսարանների համար, գրում է 15-news.ru-ն։

Հայ օդերևութաբաններին, սակայն, մտահոգում է անսովոր տաք եղանակը՝ առաջիկա 10 օրում Հայաստանում օդի ջերմաստիճանի լուրջ նվազում և տեղումներ չեն սպասվում, իսկ Աշնակ գյուղում նույնսիկ ձնծաղիկ է ծաղկել։ Ընթացիկ տարում ձյան ծածկույթը լեռներում` 2019-ի համեմատ, 3-4 անգամ պակաս է։

Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստվայրը Երևանից 55 կմ հեռավորության վրա է։ Ամենաերկար սահուղու երկարութունը հասնում է 8 կմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---