Վիեննայում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներ24 նոյեմբերի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վիեննայում անցկացվել են «Հայկական օրեր» ընդհանուր խորագրով միջոցառումներ` ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել «Ուրանիա» կենտրոնում, որը ստանձնել էր նաեւ հովանավորությունը: «Հայկական օրերի» առաջին երկու երեկոները կայացել են հոկտեմբերի 16-ին եւ 30-ին, որոնց ընթացքում համերգներով ելույթ են ունեցել հայ եւ ավստրիացի երաժիշտներ, ընթերցվել են զեկույցներ Հայաստանի եւ Գյումրիի մասին, ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր: Միջոցառումներին մասնակցել են Ավստրիայի պաշտոնական եւ հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումները բարեգործական բնույթ էին կրում, եւ հավաքված գումարը տրամադրվելու է հիվանդանոցին նոր բժշկական սարքավորումներ, դեղորայք առաքելու, ինչպես նաեւ հիվանդանոցի բժշկական անձնակազմին Ավստրիայում վերապատրաստելու համար: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11.41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները, հիմնահատակ ավիրեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժեցին 21 քաղաքներ եւ շրջաններ, 350 գյուղ, որոնցից 60-ը ամբողջապես քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, մոտ 100 հազարը վիրավորվեցին, շատերը անդամալույծ դարձան, շուրջ 500 հազարը մնացին անօթեւան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |