Ցեղասպանության մասին Աքչամի գիրքը թարգմանվել է ֆրանսերեն11 հունվարի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը։ Այդ կապակցությամբ պատմաբանը հարցարզույց է տվել ֆրանսիական La monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը հաճախ ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածն ապացուցող փաստաթղթեր չկան, հայտնում է Ermenihaber-ը։ «Սպանության հրամանները» ժխտում են բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորն արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Նշվում է` այս առումով այդ ժխտողականությունը կարելի է համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ «Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։ Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։ Թաներ Աքչամը թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |