Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրգործ չի հարուցվի11 հունվարի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, «Հայկական ժամանակին» ասել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ «Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,- ասել է Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ արարքը վարչական պատասխանատվության ենթակա է Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին կտեղեկացվի ավելի ուշ։ Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանում Նժդեհի արձանը ներկելու դեպքի: Հրապարակման հիման վրա ոստիկանությունում սկսվել էր նյութերի նախապատրաստումը։ Հաջորդ օրը Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու։ Դեկտեմբերի 13-ին հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |