Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված համաժողով է տեղի ունեցել Ֆրանսիայում24 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին, Փարիզի հայաշատ արվարձաններից մեկի` Ալֆորվիլի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում» թեմայով համաժողով: Համաժողովը վարում էր Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեից բացի համաժողովին ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիացի պատգամավորներ, լրագրողներ, ֆրանսահայ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալֆորվիլի քաղաքացիներ:Ալֆորվիլի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղին նվիրված փաստագրական ֆիլմ: Միջոցառման վերջում Հովհաննես Գեւորգյանը ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության ջանքերով հրատարակած «Արցախ» վերնագիրը կրող գիրքը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |