ՀՀ ԱԳՆ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն24 նոյեմբերի 2008 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կշարունակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Այդ մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարության նիստում Ստամբուլում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ակտիվ երկխոսությունը սկիզբ առավ ընթացիկ տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը ժամանեց Երեւան: «Մենք կշարունակենք մեր աշխատանքը, եւ ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում դրա համար: Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանն ու առանց նախապայմանի հարաբերությունների հաստատմանը եւ մենք նույնն ենք ակնկալում նաեւ Թուրքիայից»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը բխում է Հայաստանի շահերից: Պատերազմական վիճակում գտնվող բազում երկրներ կան, որ դիվանագիտական հարաբերություններ ունեն եւ բաց են միմյանց համար: Ես լուրջ պատճառներ չեմ տեսնում հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու համար: Պատշաճ կերպով կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Սա խնդիր չէ, սա մեր հարաբերություններին առնչվող հարց է»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը: Ըստ Նալբանդյանի, Հայաստանի դիրքորոշումը պարզ է եւ իմ լավատեսությունը պայմանավորված է թուրքական կողմի հետ բանակցություններով` մենք հարաբերություններ հաստատեցինք սեպտեմբերին Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: «Մենք ունեցանք շատ կառուցողական, հետաքրքիր եւ անկեղծ բանավեճեր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Turkish Airlanes նկերության կանոնավոր չվեթերին, ապա Է.Նալբանդյանը գտնում է, որ դա շատ դրական քայլ է, որը կբերի գործարարության եւ զբոսաշրջության զարգացման երկու երկրների միջեւ: «Թուրքիայի նախագահը հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա, նա այդ առաջարկն ընդունել է, եւ ես հուսով եմ, որ 2009թ. հոկտեմբերին մեր նախագահը կժամանի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին»,-ասել է Նալբանդյանը` հավելելով, որ հարաբերությունների կարգավորմանը կողմ է նաեւ ԱՄՆ-ն, գրում է Hurriyet Daily News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |