ՀՀ ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին13 հունվարի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 13-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ 1990 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց ընթացքում սպանվել է մոտ 400 հայ, ԽՍՀՄ իշխանություն, սակայն, միայն 25 զոհի մասին տվյալներ էր հրապարակել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |