Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ13 հունվարի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ: Նա կհնչյունավորի մուլտիպլիկացիոն կերպարներին, գրում է «Վեդոմոստին»՝ Times-ին հղումով: Այդ գործունեությունից ակնկալվող միջոցները Մարքլը մտադիր է փոխանցել «Փղեր առանց սահմանների» բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է վայրի բնության և որսագողերից կենդանիների պաշտպանությամբ: Նշվում է, որ Մարքլն առաջին ձայնագրությունն արել է դեռ Սուրբ Ծննդյան տոներից առաջ՝ Կանադա պաշտոնական այցից 6 շաբաթ առաջ: Ըստ պարբերականի, Սուրբ ծնունդից առաջ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներն արդեն հանդիմանել էին ամուսնական զույգին առանձին ընկերությունների, այդ թվում Disney-ի հետ, պայմանագիր կնքելու համար: Ավելի վաղ արքայազն Հարին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների: Ամուսիններն այլևս չեն հավակնի թագավորական ընտանիքի ծախսերի համար հատկացվող դրամաշնորհի միջոցներին: Դրամաշնորհի հաշվին է փոխանցվում Մեծ Բրիտանիայի հողերից և ակտիվներից ստացված եկամտի 15 տոկոսը: Այդ միջոցների հաշվին են ֆինանսավորվում թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական ուղևորությունները, նստավայրի պահպանման ծախսերը, ինչպես նաև աշխատավարձ է վճարվում սպասարկող անձնակազմին: Ամուսնական զույգը նաև մտադիր է ինքնուրույն վաստակել՝ հրաժարվելով թագավորական ընտանիքի «ավագ» անդամների լիազորություններից: Photo. Chris Jackson/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |